Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն, կարիերան ավարտելու մասին հայտարարած Խաբիբ Նուրմագոմեդովը հայտնել է, որ պատրաստ է ազատել չեմպիոնական գոտին:
Նա նշել է, որ իր համար ավելի հեշտ կլինի գոտին ազատելուց հետո:
«Կարծես ծանրություն լինի ուսերիս: Թող նշանական մենամարտ չեմպիոնական գոտու համար: Ցանկանում եմ, որպեսզի լինի հստակություն, ինչի մասին արդեն ասել եմ Դանա Ուայթին: Ինչ հարկավոր է այս մարզաձևում, ես արդեն արել եմ»,-ասել է Խաբիբը:
Այս մասին տեղեկանում ենք Sport24-ից: