«Ատլետիկո» Մադրիդի գործադիր տնօրեն Անխել Մարինը հայտնել է, որ Խամես Ռոդրիգեսի տեղափոխությունը կախված է «Ռեալ»-ի նախագահ Պերեսից։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Գիլ Մարինը երբեք չի թաքցրել ակումբի հետաքրքրությունը 28-ամյա հարձակվող-կիսապաշտպանի նկատմամբ։
«Ես գիտեմ, որ «Ատլետիկո»-ի շատ երկրպագուների դուր կգա Խամեսը»,-ասել է նա և հավելել, որ խոսել է թիմի մի քանի խաղացողների հետ, ու նրանք ևս կարծում են, որ Խամեսը կարող է հատուկ որակ բերել ակումբին, և դա շատ լավ է իրենց համար։
«Ես գիտեմ, որ մեր մարզիչը ցանկանում է ձեռք բերել Խամեսին, գիտեմ, որ Խամեսը չի ցանկանում շարունակել «Ռեալ»-ի հետ, և որ «Ռեալն» էլ չի ցանկանում շարունակել նրա հետ, բայց որ տրանֆերն իրականացնելու համար մի շարք հանգամանքներ կան»,-նշել է Անխել Մարինը։
Հարցին, թե ումից է կախված Խամեսի տրանսֆերը, Գիլ Մարինը հստակորեն հայտնել է իր կարծիքը՝ ասելով․
«Այն մեծապես կախված է Մադրիդի «Ռեալ»-ի նախագահից»։