Խամեսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

Ամենադիտվածներ

Մադրիդի «Ռեալ»-ի և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է ֆուտբոլային կարիերան շարունակել իտալական «Միլան»-ում: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:

«Միլան»-ը Խամեսի տեղափոխության նպատակով պաշտոնական առաջարկ կանի «Ռեալ»-ին, եթե չկարողանա համաձայնության գալ Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Անխել Կորեայի տրանսֆերի ձեռքբերման շուրջ:

Նշենք, որ «Նապոլի»-ն ու «Ատլետիկո»-ն ևս հետաքրքրված էին Խամես Ռոդրիգեսի ծառայություններով:

«Ռեալ»-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վերջին շրջանում բազմիցս հայտարարել է, որ վստահում է Խամեսին և ընթացիկ մրցաշրջանում հույսեր է կապում Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի հետ:

Ամենաթարմ