Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի կարգավիճակն ակտուալ չէ

Հրապարակող՝

Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները իրականում դադարել են. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն «ակտուալ չէ»:

«Որոշ քաղաքական գործիչներ խոսում են գոյություն չունեցող կառույցի ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ես ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել. Եթե մեկը ցանկանում է կարգավիճակ շնորհել մեր տարածքում ապրող հայերին, ես դեմ չեմ, բայց թող նրանց համար լավ տեղ գտնեն իրենց իսկ երկրում: Այդ տեղերը վաղուց գրավել է հայկական սփյուռքը, եթե ցանկանում են, թող այնտեղ նրանց ինքնավարություն կամ անկախություն տան», – ասել է նա:

Նրա խոսքով ՝ «Ադրբեջանում դա չի լինի»: «Ուստի ուզում եմ խորհուրդ տալ նրանց. Մի նյարդայնացրեք մեզ և կարիք չկա խոսելու որևէ կարգավիճակի կամ հակամարտության մասին, որպեսզի լարվածություն չմտցնեք մեր հարաբերությունների մեջ: Եթե նրանք անեն (նման հայտարարություններ), ապա պատասխան կստանան»,- ավելացրել է Ադրբեջանի նախագահը:

Ամենաթարմ