Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Չավիի պաշտոնական շնորհանդեսին ներկա կլինի 25 հազար մարդ։
Այս մասին հայտնում է Մատեո Մորետոն։
Նշվում է, որ շնորհանդեսին ներկա է գտնվելու նաև «Բարսայի» նախկին ֆուտբոլիստ, ինչպես նաև նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլան, ում գլխավորած «Բարսելոնայում» խաղացել է նաև Չավին։
Նշենք, որ Չավիի ու «Բարսայի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիս։
Հիշեցնենք, որ Չավին իր նորամուտը կատալոնական ակումբում կնշի նոյեմբերի 20-ին՝ «Էսպանյոլի» դեմ հանդիպմանը։