Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Երևանի հետ հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը նախաձեռնելու մասին, հայտնում է «Մոսկվա-Բաքու» պորտալը։
«Մոտ ժամանակներս նախարարները պետք է հանդիպեն երկրորդ անգամ, և մենք առաջարկել ենք, որ դրանից հետո երկու երկրների աշխատանքային խմբերը հավաքվեն և մի քանի օր աշխատեն խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստելու համար։ Այլ խոսքով ասած՝ սա է մեր մտադրությունը։
Հուսով եմ, որ մենք աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը։ Ես բարձր եմ գնահատում Շառլ Միշելի աշխատանքը այս ոլորտում: Որովհետև, ինչպես գիտեք, Բրյուսելում մի քանի անգամ եռակողմ հանդիպումներ են տեղի ունեցել, և ամեն անգամ մենք մոտենում ենք խաղաղությանը»,- ասել է Իլհամ Ալիեւը՝ Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են կարևոր հարցեր, և կարծում եմ, որ այս հանդիպումը նույնպես կարևոր կլինի խաղաղության համաձայնագրի ձեռքբերման համար։ Շփումները դեռ շարունակվում են։ Մենք պայմանավորվել ենք ընթրիքից հետո նորից հանդիպել։ Ամեն դեպքում, խաղաղ գործընթացն արդեն արագանում է»։