ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 60 երկրների ղեկավարների պաշտոնական հրավեր է ուղարկել՝ Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ դառնալու առաջարկով։ Այսօր հրապարակվել է նաեւ ՀՀ վարչապետին ուղղված հրավերի ու պաշտոնական Երեւանի պատասխանի մասին տեղեկատվությունը։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։
Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»։
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան

