Ադրբեջանական կողմը հրադադարը խախտում է նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքեր. ՊՆ

Հրապարակող՝

Բարսելոնա – Վալյադոլիդ. մեկնարկային կազմեր (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Ամենադիտվածներ

Մարտական շփման գծում, մասնավորապես՝ Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ՝ հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի:

Ամենաթարմ