fbpx
Աշխարհ

Ղազախստանում մտադիր են օրինականացնել Հայաստանից մեքենաների գնումները

Ղազախստանի բազմաթիվ քաղաքացիները գալիս են Հայաստան, այստեղի  գրանցում ստանում, ապա այստեղից գնում ԱՄՆ-ից բերված էժան մեքենաներ ու հայկական պետհամարանիշներով տանում Ղազախստանում օգտագործելու։ Սա ձեռնտու է նրանց այնքանով, որ ԵԱՏՄ կազմում Հայաստանը դեռ արտոնություն ունի և կարող է ցածր մաքսազերծում առաջարկել։

Սրա դեմ պայքարելու համար Ղազախստանի իշխանությունները նախ որոշել էին կոշտ միջոցների դիմել, սակայն հիմա մեղմացրել են իրենց վերաբերմունքը և մտադիր են «արգելելու փոխարեն օրինականացնել» այս մեթոդը։ Այդ մասին հայտարարել է երկրի արդյունաբերության ու ենթակառուցվածքների զարգացման նախարարի տեղակալը։

Նա հայտարարել է, որ Հայաստանի միջոցով Ղազախստան հասնող մեքենաներն ավելի էժան են, քան տեղական արտադրանքը։ Այդ դեպքում, ըստ փոխնախարարի, պետք է թույլ տալ, որ մարդիկ դա անեն օրինական ճանապարհով։ Բանն այն է, որ բացի տեղական մեքենաշինությանը «խփելուց», այս մեթոդը վտանգ է ստեղծում նաև ճանապարհներին․ հայկական համարներով մեքենաները չեն տուգանվում, ինչի արդյունքում այդպիսի մեքենաների վարորդներն ավելի շատ են խախտումներ անում։

Փոխնախարարն շեշտել է, որ այս երկու երևույթներից խուսափելու համար էլ պետք է օրինականացնել այս միջնորդավորված գնումները: Նա, սակայն, չի նշել, թե ինչպես են ներկրողներին խրախուսելու հարկերից չխուսափել, փոխնախարարը չի մանրամասնել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ