2020 թվականին Վիեննայի որոշ հետիոտնային անցումներում կտեղադրվեն սմարթ համակարգեր, որոնք կհետևեն մարդկանց շարժին:
Համակարգչին միացված տեսախցիկը սքանավորում է անցումներին մոտ գտնվող տարածությունը (մինչև 40 քառ․մետր)։ Ինչ-որ մեկի այդ տարածք մտնելուն պես հատուկ մշակված ալգորիթմերը վերլուծում են շարժման հետագիծը՝ մեկ վայրկյանի ընթացքում պարզելով՝ մտադի՞ր է արդյոք հետիոտնը անցնել ճանապարհը։
Այդ ալգորիթմը որոշում է, թե երբ կարելի է վառել կանաչ լույսը և թույլ տալ անցումը։ Հեղինակները նշում են, որ տեսախցիկները ոչ մի տեղեկություն մարդկանց վերաբերյալ չեն պահպանում և չեն ճանաչում նրանդ դեմքերը։

