Այս օրերին շատերս մտածում ենք, թե ինչպես առավելագույնս պաշտպանվել տարածված վարակից և տարածումը հասցնել նվազագույնին: Այս իրավիճակի համար հայտնի ընկերությունն իր արտադրության տարբերակն է առաջարկել մի քանի տարի առաջ և սկսեց արտադրել սմարթ դիմակներ։
Xiaomi ընկերությունը մշակել է «խելացի» պաշտպանիչ դիմակ՝ օդը վարակներից ֆիլտրացնող համակարգով՝ ներառյալ թագավարակը (Covid-19)։ Ըստ ընկերության հրապարակած տեղեկության, Xiaomi պաշտպանիչ դիմակներն օգտագործողներին թույլ կտան հետևել արտաշնչած օդի աղտոտվածության մակարդակը՝ դիմակը կրելու ժամանակ, և այլ ցուցանիշներ։
https://www.youtube.com/watch?v=Xnf2qRxY9wM
Պաշտպանիչ դիմակ Xiaomi-ն կապվում է հեռախոսին հատուկ հավելվածով, որի միջոցով օգտատերերը կարող են հետևել տարբեր ցուցանիշների, ներառյալ օդի որակը։ Օդի եռամակարդակ ֆիլտրացնող համակարգը թույլ կտա օդը մաքրել մինչև 98,9%։ Եվ որպեսզի դիմակով շնչելն ավելի դյուրին լինի, ներդրված օդափոխության տարրը հագեցած է օդը «արագացնող» մարտկոցով՝ 760 mAh (բավականացնում է 7 ժամյա աշխատանքին)։
Դիմակները տարբեր գույներ ունեն։ Ետնամասը կպչունի ձևով է, որպեսզի օգտագործողները հեշտ ընտրեն իրենց չափսը։
https://www.youtube.com/watch?v=Cpq0wsNN9XY
Լավագույն ժամանակն է, որպեսզի մեր և՛ գիտական, և՛ բիզնես ոլորտը հետաքրքրվեն այսպիսի արտադրանքներով։ Սա ոչ միայն գիտական կամ բիզնես ոլորտներին կարող է հետաքրքիր լինել, այլ նաև ռազմարդունաբերությանը։
Արմինե Գասպարյան