Մայիսի 29-ին Ազգային ժողովի նիստում առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանն անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը՝ ի պաշտպանություն կենսաթոշակառուների իրավունքների:
«Խնդրահարույց է այն, որ մեր գործընկերները ցանկանում են 15 տարով լիազորագիր տրամադրել. մենք չենք կարող հետևել, թե 15 տարի հետո կամ այդ ընթացքում լիազորված մարդիկ ինչով կզբաղվեն, ՀՀ քաղաքացիները, որ բնակվում են արտերկրում, բազմահազար են, ուստի անվերահսկելի է դառնում այս գործընթացը: 15 տարում կարող ենք ունենալ մահվան դեպքեր, որոնց մասին ՀՀ-ն կարող է տեղյակ չլինել»,- ասաց նա: