«Իրենք շիրակցիքին «թուրքի եթիմ» են անվանում, շիրակցին մեղմ, շատ մեղմ ասած՝ մերժում է իրենց, կանգում ասում են՝ ՔՊ-ի կազմակերպածն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն՝ անդրադառնալով այսօր Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին, երբ ընդդիմադիրների մուտքը Շիրակի մարզից գերեվարվածների հարազատները սահմանափակել էին:
«Հո դուք անմեղսունակ չե՞ք: Դուք երևի իրոք հավատում եք, որ մարդիկ ինքնասիրություն, արժանապատվություն չունեն:
Հավատում եք, որ պիտի ձեր կեղտոտ ոտքերը վրաները մաքրեք ու իրենք էլ ձեր առաջ խոնարհվեն:
Էդ դուք եք իրենց առաջ խոնարված ապրելու ձեր ամբողջ հետագա կյանքը: Խոնարհվելու եք նրա առաջ, ում «ժեխ» ու «թուրքի եթիմ» եք ասել: Ձեր մեջքը չի ուղղվելու»:
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ընդդիմադիր ուժերը ավտոերթով մեկնել էին Գյումրի: Սակայն վերջիններիս մուտքը Հոռոմի խաչմերուկում քաղաքացիները և Շիրակի մարզից գերեվարվածների հարազատները սահմանափակել էին: