Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ հայտնել է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում այսօր բռնկված հրդեհը մեկուսացված է։
«Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են արգելոցի ավելի քան 40, ԱԻՆ շուրջ 25, ՎԲՄԱՊ հիմնադրամի 5 աշխատակիցներ։
Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ։ Իրավիճակը վերահսկելի է։ Վնասները հաշվարկվում են»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/davit.grigoryan.12/posts/3152598194776931