fbpx
Էկո

Խոսրովի անտառի արքան Նեոն է՝ իր գահին հաստատված և հավատարիմ ընձառյուծը

Խոսրովի անտառի արքան Նեոն է՝ իր գահին հաստատված և հավատարիմ ընձառյուծը:

Նեոն Հայաստանում հանդիպող շուրջ 9 ընձառյուծներից մեկն է, որն արդեն 4 տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Արգելոցը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ֆոտոխցիկների տեսագրությունը:

«Ցավոք, այսօր ընձառյուծը վտանգված է, և յուրաքանչյուրիս պարտականությունն է նպաստել ու ստեղծել ապահով միջավայր այս գեղեցիկ կենդանու պահպանման համար:

2002 թվականից սկսած WWF Armenia-ն ՇՄՆ-ի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի հետ համատեղ աջակցում են ընձառյուծի պահպանության իրականացմանը»,- ասված է արգելոցի գրառման մեջ:

https://www.facebook.com/khosrovforestreserve/videos/517034839808191/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ