Էկո
22:45 18/06/2020

Խոսրովի անտառ պետական արգելոցում այսօր բռնկված հրդեհը մեկուսացված է

Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ հայտնել է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում այսօր բռնկված հրդեհը մեկուսացված է։

«Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են արգելոցի ավելի քան 40, ԱԻՆ շուրջ 25, ՎԲՄԱՊ հիմնադրամի 5 աշխատակիցներ։

Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ։ Իրավիճակը վերահսկելի է։ Վնասները հաշվարկվում են»,- ասված է գրառման մեջ։

Խոսրովի անտառ պետական արգելոցում այսօր բռնկված հրդեհը մեկուսացված է։Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են արգելոցի…

Geplaatst door Davit Grigoryan op Donderdag 18 juni 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ