Ղրիմում ավարտվել են Ուկրաինայի հետ սահմանին արգելափակոցի տեղադրման աշխատանքները

Հրապարակող՝

Ղրիմում ավարտվել են Ուկրաինայի հետ սահմանին արգելափակոցի տեղադրման աշխատանքները

Ամենադիտվածներ

Ղրիմում ավարտվել են արգելափակոցի տեղադրման աշխատանքները ռուս-ուկրաինական սահմանում: Այդ մասին հաղորդել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

«Ավարտվեց Պերեկոպի պարանոցի շրջանում ինժեներատեխնիկական շինությունների բնագծի պլանային կառուցումը և ազդանշանային տվիչների բարդ համակարգի սարքաբերումը»,-հաղորդագրության տեքստից մեջբերում է արել ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ արգելափակոցը ձգվում է 60 կիլոմետր: Դրա վրա տեղեկայված են մի քանի հարյուր տարբեր տվիչներ և տեսադիտարկման համակարգեր:

Ամենաթարմ