fbpx
Խորհրդարան

Երբ ավարտենք իրավաբանների հետ քննարկումները, որոշում կկայացնենք. Արման Աբովյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, խոսելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի մասին և պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն կողմ է այդ նախագծին, ասաց, որ հարցը դիտարկում են իրավական տիրույթում, քաղաքական բաղադրիչներ չկան: Նա տեղեկացրել է՝ երբ ավարտեն իրավաբանների հետ քննարկումները, որոշում կկայացնեն:

«Ես հիմա չեմ ուզում ոչ մի պրոցես խրախուսեմ, ոչ մի պրոցեսի զարկ տալ: Երբ կավարտվեն քննարկումները խմբակցությունում, մեր դիրքորոշումները պարզ կլինեն: Գնահատականը լինելու է իրավական: Երբ անձնավորում են, ես հիշեցնեմ, որ 2017 թվականին, երբ Հրայր Թովմասյանի հարցով քվեարկություն էր ընթանում, մենք դեմ էինք քվեարկել, և այն փաստարկները, որ մենք այն ժամանակ էինք բերել, փաստացի այսօր են բերվում»,- հավելեց պատգամավորը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ