Երևանը՝ իտալական մամուլի ուշադրության կենտրոնում

Հրապարակող՝

Yerevan Cascade

Իտալական La Stampa պարբերականը հոդված է հրապարակել Երևանի մասին՝ ներկայացնելով այն որպես պարտադիր այցելության վայր։ Հոդվածում քաղաքը բնութագրվում է որպես «վարդագույն քաղաք, որտեղ ժամանակը խառնվում է կոնյակին»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն։

Լրագրող Մարիանա Պալումբոն, ով մասնակցել է Զբոսաշրջության կոմիտեի կազմակերպած ճանաչողական այցեր ծրագրին, ընդգծել է Երևանի պատմամշակութային եզակի միջավայրն ու աշխույժ քաղաքային կյանքը։ Նրա խոսքով, Երևանի յուրահատուկ մթնոլորտը և մշակութային ժառանգությունը մեծ տպավորություն են թողել։

 

Ամենաթարմ