fbpx
Կառավարություն

Երևանը դատապարտում է Իրանի դեմ գործողությունները

Պաշտոնական Երևանը դատապարտում է Իրանի դեմ գործողությունները՝ դրանք որակելով «միջազգային անվտանգության խախտում»: Այս մասին ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում։

«Հայաստանը դատապարտում է գործողությունները, որոնք ուղղված են միջազգային անվտանգության խախտմանը, ինչն արտահայտվել է նաև անցած շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններում», – ասված է X-ում գերատեսչության հրապարակած հայտարարությունում:

Երևանը նաև իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ և հույս հայտնում, որ դիվանագիտության շնորհիվ հնարավոր կլինի կանխել հետագա անցանկալի զարգացումները։

Անցած օրերին Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան այս ամսվա սկզբին իրանական հարձակումների։ Իսրայելական հարվածների հետևանքով սպանվել են 4 իրանցի սպաներ։ Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել միայն ռազմական օբյեկտներին, ոչ միջուկային կամ նավթի արդյունահանման տարածքներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ