ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից: Այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների առկայությունը՝ https://stugum.emis.am/ կայքի միջոցով:
Ստուգումը կատարելիս հնարավոր է ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝
-Ծնողի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։
Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։
– Երեխայի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։
Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։
-«Ծնող – երեխա կապ չի հայտնաբերվել»:
Խնդիրը ֆիքսվել է մեր կողմից։ Խնդրում ենք ևս մեկ անգամ ստուգել 3-4 օր անց։
-Երեխան դպրոցական տարիքի չէ /6 տարեկանից փոքր կամ 9-ը տարեկանից մեծ/:
Երեխան չի կարող ընդունվել առաջին դասարան` տարիքի անհամապատասխանության պատճառով։
– ID քարտ չունենալու դեպքում մուտքագրեք Ձեր սոցիալական քարտի համարը: