Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկացնում են.
Օգոստոսի 5-18-ը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կանցկացվեն Համահայկական 7-րդ խաղերը: Արցախ մեկնելուց առաջ Երևանը ներկայացնող մարզական պատվիրակության անդամներին է հանդիպել և նրանց հաղթական մրցելույթներ մաղթել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Խաղերի պաշտոնական բացումն ու ֆուտբոլ, շախմատ, հեծանվասպորտ, բազկամարտ, սպորտային պարեր մարզաձևերի եռօրյա մրցաշարերը կկայանան Ստեփանակերտում, այնուհետև՝ օգոստոսի 9-ից մրցումները կշարունակվեն Երևանում: Երևանյան մարզական պատվիրակությունը, որն ամենամեծն է, կմասնակցի 19 հավաքական թիմերով՝ 17 մարզաձևերում: