Ես այստեղ եմ, որպեսզի լինեմ ժողովրդի կողքին. Հրաչյա Հակոբյան

ԱԺ պատգամավոր Հրաչյան Հակոբյանը նույնպես միացավ ցուցարարները Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ:

«Ես այստեղ եմ, որպեսզի լինեմ ժողովրդի կողքին, իմ ընտրատարածքն է։ »,-ասել է նա:

Հարցին, թե դատարաններում իրավիճակը փոխելու այլ տարբերակ չկա՞ր, պատասխանել է.

«Հիմա լրիվ այլ պրոցես է տեղի ունենում, որևէ դատական գործընթացի չենք միջամտում, ակցիան, կարծում եմ, Հայաստանում ընդհանուր դատական համակարգի դեմ է: Այս մի տարվա մեջ բազմաթիվ տարբերակներ են տրվել, բայց այդ մի տարին դատական իշխանությունը չօգտագործեց հօգուտ իրեն»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի քայլերին՝ ասել է. «Այնպիսի ղեկավար է, որ չուզեց իր մոտ հրավիրել ինչ-որ դատավորի, չասաց՝ այս վճիռը կկայացնես»։

Ամենաթարմ