fbpx
Աշխարհ

Պյոտր Ալեքսեևիչ, ես Ձեր սխալների արդյունքն եմ. Զելենսկի

Այսօր տեղի ունեցավ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու նախընտրական բանավեճը Կիևի Օլիմպիական մարզադաշտում:

Բանավեճի ընթացքում Վլադիմիր Զելենսկին, ասաց, որ ինքը Պորոշենկոյի սխալների արդյունքն է։

«Պյո՛տր Ալեքսեևիչ, ես Ձեր սխալների և խոստումների արդյունքն եմ»,- ասաց Զելենսկին:

Զելենսկին բանավեճի ընթացքում հանկարծ անցավ ռուսերենին և հարցրեց.

«Այդ ինչպես ստացվեց, որ Ուկրաինան ամենաաղքատ երկիրն է, երբ երկիրը ղեկավարում է ամենահարուստ նախագահը»:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում  Վլադիմիր Զելենսկին ձայների 30.24%-ով գրեթե երկու անգամ գերազանցել էր նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Վերջինիս օգտին է քվեարկել ընտրողների 15.95%-ը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ