Հունիսի 3-ին Ազգային ժողովի նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ««ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ արձագանքեց հնչող տեսակետներին, թե պատգամավորը կարող է հարցումն օգտագործել իր անձնական շահերի համար:
«Ճիշտ կլինի՝ մենք մեր մասին խոսենք, ես տվյալ չունեմ, որ որևէ պատգամավոր իր անձնական շահերի համար հարցումներ է անում: Քանի դեռ չունենք նման տվյալ՝ պետք չէ դեմն առնել կամ ստվեր գցել նման նախաձեռնության վրա: Միանշանակ, այս նախաձեռնությունը կարևոր է: Նախորդ կանոնակարգով 15-օրյա ժամկետ էր նախատեսվում, հիմա ժամկետները փոխվել են այս կանոնակարգով»,- ասաց Մարուքյանը:
Պատգամավորը օրինակ բերեց Բունդեսթագը՝ ամեն ընտրությունից հետո պատգամավորները կանոնակարգը նորից են քննարկում, ապա նշեց՝ հիմա բազմաթիվ դրույթներ կան, որ պետք է վերանայել: