Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է հաստատվել:
Հայտնենք, որ ևս 4 մարդ հաղթահարել է պանդեմիան և առողջացել է:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1085 դեպք, վարակվածներից 911-ն առողջացել է, 16-ը` մահացել:
Այս մասին տեղեկանում ենք netgazeti.ge կայքից:
