fbpx
Հասարակություն

Մեքենան ընկել է Սևանա լիճը. վարորդը և ուղևորը մահացել են

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի 22-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենա Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Սևանա լճում:

«Վարորդը՝ 29-ամյա Թորգոմ Ներսիսյանը, և ուղևորը՝ 35-ամյա Գրիշա Հարությունյանը, մահացել են:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ