fbpx
Իրավական

Ընտանիքում բռնության կանխարգելման թեմայով միջգերատեսչական հանդիպում Արմավիրի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 12-ին, Արմավիրի մարզում ոստիկանության նախաձեռնությամբ անցկացվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված օրենքի կիրարկման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կազմակերպված հերթական հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, տարածքային մարմինների սոցիալական ծառայությունների աշխատակիցներ, կրթության և առողջապահության ոլորտի, մարզում գործող՝ ընտանիքում բռնության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ու խմբերի ծառայողներ։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին օրենքով սահմանված իրավասու մարմինների գործառույթները։ Քննարկվեցին միջգերատեսչական փոխհամագործակցության վերաբերյալ հարցեր։

Հանդիպումների շարքն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։

Փորձագիտական խմբի այցելությունները և միջգերատեսչական հանդիպումներն անցկացվելու են հանրապետության բոլոր մարզերում։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ