Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է ընտանիքում բռնության ենթարկվածներին ապաստարանի տրամադրման հարցը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ Հայաստանը նաև միջազգային պարտավորություններ ունի այս հարցում։
Բաթոյանն ասաց, որ այս պահի դրությամբ այդպիսի որևէ ապաստարան չի ստանում պետական աջակցություն։
«Համաֆինանսավորման միջոցով նախատեսում ենք նվազագույնը երկու ապաստարանի ծառայություններ ֆինանսավորել, որպեսզի կարողանանք նաև օրենքի պահանջը կատարել», – ասաց Բաթոյանը։
Ըստ նախարարի՝ այդ ապաստարանները կլինեն Երևանում և մարզերում։
