Երեկ գիշերը Արմավիրի բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 հոգուց բաղկացած մի ընտանիք՝ սննդային թունավորմամբ։
Այս մասին ԲԿ-ից հայտնել են Sputnik Armenia-ին։
Կենտրոնից ասել են, որ թունավորվածներին անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալուց հետո տուն են ուղարկել։
Նշվում է, որ թունավորման պատճառն աղացած միսն է եղել։