ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այս պահին ստորագրահավաք է ընթանում՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նպատակով։
Նա ասաց, որ ինքը միացել է ստորագրահավաքին, բայց արտահերթ նիստից առանձնակի մեծ սպասումներ չունի։
Զոհրաբյանը նշեց, որ ինքը առաջարկել է, որպեսզի արտահերթին գան կոնկրետ իրավիճակի պատասխանատուներ՝ պաշտպանության նախարար, Գլխավոր շտաբի պետ, կորպուսի հրամանատարներ, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը։