YouTube-ն զբաղվելու է ինտերակտիվ շոուների ստեղծմամբ: Դրանով կզբաղվի ընկերության հատուկ ստորաբաժանումը՝ Բեն Ռելեսի գլխավորությամբ:
Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ Ռելեսը YouTube-ում աշխատում է ութ տարի և ավելի վաղ զբաղվում էր իմպրովիզացիոն ծրագրերի ստեղծմամբ:
Bloomberg-ը նաև ընդգծում է այն, որ YouTube-ն ունի այդ ձևաչափով աշխատող մրցակից՝ Netflix-ը: Ընկերությունն արդեն թողարկել է ինտերակտիվ մանկական մի քանի շոուներ, իսկ 2018 թվականի դեկտեմբերին հարթակի վրա տեղի է ունեցել «Սև հայելի. Բրանդաշմիգ» ինտերակտիվ ֆիլմի պրեմիերան, որտեղ հանդիսատեսները կարող են ազդել սյուժեի զարգացման վրա՝ որոշումներ ընդունելով կինոնկարի գլխավոր հերոսի փոխարեն:
Ավելի վաղ հաղորդվել է ապրիլին բրիտանացի ճանապարհորդ, հեռուստահաղորդավար և փորձագետ Բեար Գրիլսի մասնակցությամբ «Դու դեմ ես վայրի բնությանը» ինտերակտիվ ընտանեկան շոուի թողարկման Netflix-ի պլանների մասին: