fbpx
Սպորտ

Յունայթեդի ուշադրության կենտրոնում է հայտնվել Այաքսի ֆուտբոլիստը

«Այաքսի» կիսապաշտպան Դևիդ Ներեսը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Այս մասին հայտնում է Yahoo-ն։

Նշվում է, որ 22-ամյա բրազիլացու տեղափոխության համար անգլիական ակումբը պատրաստ է վճարել 50 միլիոն եվրո, բայց հոլանդական ակումբն այլ պլաններ ունի․ «Այաքսը» Ներեսի դիմաց պահանջում է 70 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում հոլանդական ակումբի կազմում Ներեսն անցկացրել է 29 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ