Դուշան Վլահովիչը կարող է երկարաձգել պայմանագիրը «Յուվենտուսի» հետ:
24-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Ըստ պայմանագրի՝ հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստի աշխատավարձը պետք է բարձրանա մինչև 12 միլիոն եվրո։
«Յուվենտուսի» նպատակն է նվազեցնել խաղացողների աշխատավարձերի վրա ծախսվող գումարները: Ակումբը Վլահովիչին առաջարկում է տարեկան 8 միլիոն եվրոյի պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականը, հայտնում է Corriere dello Sport-ը։
Վերջին 2 ամսվա ընթացքում ֆուտբոլիստի գործակալ Դարկո Ռիստիչը երկու անգամ մեկնել է Թուրին բանակցությունների համար։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։