ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու արտահայտությունը՝ կապված G8 ձևաչափում Ռուսաստանի վերականգնվելու հետ: Զելենսկին Ռուսաստանի վերադարձը G8 կապել է Ղրիմի հարցի հետ:
Ուկրաինայի ղեկավարն իր Facebook-ի էջում գրել է, որ Ղրիմի վերադարձն Ուկրաինային, Դոնբասում ռազմական գործողությունների դադարեցումը և ուկրաինացի ձերբակալված նավաստիների ազատ արձակումը «աշխարհին լուրջ ազդանշան կհաղորդի այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է կրկին իր տեղը գրավել բարձր դիվանագիտության օրակարգում»:
Մեջբերելով Ուկրաինայի նախագահի խոսքերը՝ Զախարովան Facebook-ի իր էջում գրել է, որ Զելենսկիին «իմաստ չարտահայտող տառակույտ են դեմ տվել»:
Զախարովան հայտնել է, որ եթե «բարձր դիվանագիտություն» ասելով՝ Ուկրաինայի նախագահի օգնականները նկատի են ունեցել միջազգային հարթակները, ապա դրանցից ամենաբարձրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, որտեղ Ռուսաստանը մասնակցում է օրակարգի ձևավորման և համաշխարհային քաղաքականության իրականացման գործում:
Զախարովան նաև հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն աջակցում է Դոնբասի հարցով Միսնկի համաձայնագրերին, ուստի Ուկրաինան պարտավոր է կատարել դրանք:
«Իսկ ինչ վերաբերում է ազդանշաններին, ազդանշաններ սպասում են նաև Ձեզնից: Եվ ոչ թե սոցիալական ցանցերում, այլ իրականում: Ես Ձեզ եղբայրաբար պարբերաբար խորհրդատվություն կտրամադրեմ, քանի դեռ չեք վերջնականապես չեք ձևավորել Ուկրաինայի ԱԳՆ-ն: Թե չէ մի տեսակ անհարմար է. կարծես, էլի եղբայրաբար ուզում էիք մեզ ծաղրել, բայց ստացվեց՝ ինչպես միշտ, չնայած՝ եղբայրաբար», – եզրափակել է Զախարովան:
https://www.facebook.com/maria.zakharova.167/posts/10220377102607344