Ռուսական «Դինամոն» ներկայացնող հայազգի Արսեն Զախարյանը ընդգրկվել է CIES Football Observatory-ի հրապարակած՝ մինչև 20 տարեկան ֆուտբոլիստների լավագույն 100-յակում։
Այս մասին տեղեկանում ենք CIES-ի կայքից։
Նշենք, որ Զախարյանը զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը։
Իսկ լավագույնն է ճանաչվել «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Պեդրին։