Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ համազգային գործադուլը, որը շարունակվում է նախորդ շաբաթվա կեսից, կշարունակվի ամենաուշը մինչև դեկտեմբերի 12-ը: Այդ մասին հաղորդում է Independent-ը: Գործադուլին մասնակցում են նաև տրանսպորտային միջոցների աշխատակիցները:
Eurostar-ի կանխատեսմամբ` առաջիկա 4 օրվա ընթացքում` դեկտեմբերի 9-12-ը, երթևեկության խափանումներն ավելի շոշափելի կլինեն, ինչին կառնչվի շուրջ 30 հազար ուղևոր: Գործադուլն ազդել է նաև օդային տրանսպորտի վրա:
Տրանսպորտային ծառայության տվյալներով` տեղի ժամանակով առավոտյան ժամը 08։00-ին խցանումների ընդհանուր երկարությունը Փարիզում և հարակից բնակավայրերում կազմել է 600 կիլոմետր:
Արհմիությունները նոր` լայնամասշտաբ գործադուլի կոչ են անում դեկտեմբերի 10-ին: Դրա հաջորդ օրը` դեկտեմբերի 11-ին, Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը մանրամասներ է ներկայացնելու կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ: