Քիչ առաջ ուղիղ եթերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց սկսել հակահամաճարակային շարժում։ Նա անդրադարձավ կորոնավիրուսի հետևանքով տեղի ունեցած ցավալի դեպքերին, առողջապահական համակարգին։
Նա դիմեց ժողովրդին՝ ինքնավերահսկություն կազմակերպելու համար և սոցիալական ցանցերով տեղեկացնելու օրինազանցությունների մասին, հատկապես՝ պետական և հասարակական այն վայրերի մասին, որտեղ մարդկային կուտակումները մեծ թիվ են կազմում։
Վարչապետը նաև նշեց, որ պարտադիր է տնից դուրս գալ միայն դիմակով։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/3095236613874933/?v=3095236613874933