Զարիֆը մեղադրել է ԱՄՆ-ին միջուկային գործարքի պայմանները չկատարելու մեջ

Հրապարակող՝

Զարիֆը մեղադրել է ԱՄՆ-ին միջուկային գործարքի պայմանները չկատարելու մեջ

ISNA գործակալության հաղորդմամբ`Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նամակ է հղել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելին, որոոմ քննադատել է եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների գործողությունները միջուկային գործարքի հետ կապված:

Զարիֆը մեղադրել է «եվրոպական եռյակին» (Ֆրանսիա, Գերմանիա և Մեծ Բրիտանիա) և ԱՄՆ-ին միջուկային գործարքի պայմանները չկատարելու մեջ, ասված է հաղորդագրության մեջ: Նա նաև նշել է, որ եթե համաձայնագրի մյուս կողմերը կատարեն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) համաձայն իրենց պարտավորությունները, ապա Իրանը կվերադառնա միջուկային գործարքի բոլոր պայմանների կատարմանը:

Ամենաթարմ