Զարիֆը խոսել է ԼՂ հակամարտության լուծման Իրանի նախաձեռնության մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման իրենց նախաձեռնության մասին։

Նա ասել է, որ իրենց կարծիքով՝ պատերազմը ամենամեծ վնասը հասցնում է տարածաշրջանի երկրներին և դրա պատճառով այդ երկրները կարող են առավելագույն չափով ազդել հրադադարի վրա։

Զարիֆն ասել է, որ պատերազմի առաջին օրերից Իրանը բանակցում է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի ու Թուրքիայի հետ։

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ իրենց նախառեձնությունը կարևոր առանձնահատկություն ունի․ այն միայն ժամանակավոր հրադադարին չի վերաբերվում, այլ ուղղված է տարաձայնությունների լուծմանը՝ որոշակի սկզբունքների պահպանման, որոնց հակված են կողմերը։

Զարիֆն այնուհետև հավելել է, որ լուծումից հետո պետք է իրականացվեն միջոցառումներ, մասնավորապես՝ «բոլոր օկուպացված տարածքներից օկուպացնող զորքերի դուրս բերումը»։

Զարիֆը նշել է նաև, որ Իրանի ԱԳ փոխնախարարը իրենց նախաձեռնությունը ներկայացրել է Ադրբեջանին, Թուրքիային, Հայաստանին և Ռուսաստանին ու այս պահին Իրանը պատասխան է ակնկալում նախաձեռնության վերաբերյալ։

Այս մասին Իրանի արտգործնախարարն ասել է IRIB-ին։

Ամենաթարմ