fbpx
Հասարակություն

Զարուհի բաթոյանը անդրադարձել է դեկտեմբերի 20-ին ինքնահրկիզված կնոջը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 20-ին ինքնահրկիզված 86-ամյա Ռիմա Գրիգորյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում երեկ, գիտակցության չգալով, մահացել է։ Պիտի նշեմ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որևէ դիմում կնոջ անունից չի ստացել։

Փաստը շատ ցավալի է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ կանխենք նման դեպքերը՝ առաջին հերթին ստեղծելով և զարգացնելով համայնքահենք ծառայությունները, և երկրորդ՝ բարձրացնելով հանրային կրթության մակարդակը։
Ցավակցում եմ Ռիմա Գրիգորյանի հարազատներին և ծանոթներին։

P.S.Այլ մանրամասներ հաղորդել չենք կարող, որովհետև դրանք կարող են պարունակել անձնական տվյալներ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ