«ՀԱՅԱ» փառատոնը կբացի ֆրանսիացի հայտնի երգչուհի ZAZ-ը: Հունիսի 25-ին՝ Երևանի Հրազդան մարզադաշտում նա ելույթ կունենա։
«ՀԱՅԱ» փառատոնը հայտնում է, որ համերգային երեկոյի բացումը կանեն «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը և երիտասարդ հայ երաժիշտ Պարգը։ Համերգի հրավիրյալ կատարողն է հայտնի դուդուկահար Կամո Սեյրանյանը, որը հայկական դուդուկը կհնչեցնի նաև ZAZ-ի հետ համատեղ ելույթով: