Ամերկյան MLS-ի կանոնավոր առաջնությունը զարդարող՝ Հայաստանի հավաքականի ու «Կոլամբուսի» ֆուտբլիստ Լուկաս Սելարայանի ֆանտաստիկ խաղը չի վրիպել նաև առաջնության կազմակերպիչների ու երկրպագուների աչքերից։
Այսպիսով, Սելարայանը ճանաչվել է MLS-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
Այս մասին տեղեկանում ենք առաջնության Instagram-ի էջից։
Նա վերջին խաղում կարողացավ թիմին հաղթանակ բերել։ Նախ հավասարեցրեց հաշիվը, երբ թիմը պարտվում էր նվազագույն հաշվով, իսկ հետո արդեն խաղավերջում ակումբի առավելությունը մեծացրեց շքեղ գոլով ու ապահովագրեց հաղթանակը։