Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի ժողովրդին հավատարմության երդում է տվել, ինչից հետո Սահմանադրական դատարանը հայտարարել է նրան Ուկրաինային նախագահ:
Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Գերագույն Ռադայի նիստի հանդիսավոր արարողության ժամանակ:
Գերագույն Ռադայի սրահում նոր նախագահը հայտարարել է, որ ցրում է ուկրաինական խորհրդարանը:
«Ես ցրում եմ ութերորդ գումարման գերագույն խորհուրդը», — ասել է նա:
Նոր նախագահը նաև հորդորել է կառավարությանը հրաժարական տալ: