Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, թե որն է եղել իր պաշտոնավարման ամենաբարդ պահը: Այս մասին նա հայտարարել է 1+1 հեռուստաալիքի եթերում:
«Ամենադժվար պահը, թերևս, երբ ստացա չորս զոհի մասին լուրը, որից հետո խոսեցի Ռուսաստանի նախագահի հետ»,- ասել է Զելենսկին:
Զելենսկու խոսքով՝ ինքը դիմել է խնդրանքով՝ դադարեցնել «մարդկանց սպանությունը»: Պուտինը և Զելենսկին քննարկել են նաև ուկրինացի բանտարկյալների վերադարձի հարցը:
Հիշեցնենք՝ Դոնբասում անժամկետ հրադադարի հաստատումից հետո չորս ուկրաինացի զինվորականների զոհվելու մասին լուրը հայտնի էր դարձել օգոստոսի 7-ին: Դա երկրորդ զրույցն էր Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև: