fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը չհաստատեց երկրում զենքի վաճառքի սահմանափակման օրինագիծը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Politico թերթը հայտոնում է, որ Կոնգրեսի Սենատում անհաջողությամբ ավարտվեց այն օրինագծի ընդունման հասնելու հերթական փորձը, որը նպատակամղված է երկրում հրազենի վաճառքի սահմանափակմանը:

Երկու կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողացել փոխզիջման հասնել օրինագծի ձևակերպման շուրջը և դադարեցրել են բանակցությունները:

«Մենք չկարողացանք համաձայնության գալ օրինագծի շուրջը, որը կհանգեցներ հրազեն գնողների ինքնության ստուգումների թվի զգալի ավելացման»,- հայտարարել է դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին, որը գլխավորել է այդ հարցի շուրջը բանակցությունները Հանրապետական կուսակցության ներկայացուցչի հետ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ