Զիդանը առաջիկա խաղի համար ընդհանուր թիմի հետ մարզման է հրավիրել Կաստիլիայի դարպասապահին

Ամենադիտվածներ

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան հոկտեմբերի 3-ին մարզվել է թիմից առանձին: Այս մասին հաղորդում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը: «Ռեալը» սկսել է նախապատրաստվել Պրիմերայի 8-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ խաղին:

ՉԼ խմբային փուլի 2-րդ տուրում՝ «Բրյուգեի» հետ խաղի առաջին խաղակեսում Կուրտուան 2 գոլ բաց թողեց ու արժանացավ երկրպագուների սուլոցներին:

Ընդմիջմանը բելգիացին փոխարինվեց: Ավելի ուշ հաղորդվեց, որ նրա ինքնազգացողությունը վատ էր եղել ու նույնիսկ չի կարողացել խաղից հետո ինքնուրույն վարել մեքենան: Տուն հասնելու համար նրան օգնել է հայրը:

«Ռեալի» մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ առաջիկա խաղին պատրաստվելու համար Զիդանը ընդհանուր թիմի հետ մարզման է հրավիրել «Կաստիլիայի» 19-ամյա դարպասապահ Դիեգո Ալտուբեին:

Ամենաթարմ