fbpx
Իրավական

Քրեական ոստիկանության ծառայողները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել. 7 անձ ձերբակալվել է

Դեկտեմբերի 22-ին Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ոստիկանները, զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով, Երևանի Արշակունյաց պողոտայի բակերից մեկում ձերբակալել են յոթ երևանցու:

24-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարով» տեսակի՝ առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, մեկ փամփշտատուփ՝ յոթ փամփուշտով: 34-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է գործարանային համարով «Գլոկ 19» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 14 փամփուշտով:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Երիտասարդները և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ