fbpx
Իրավական

Զինծառայողների մահվան դեպքերով 5 քրեական գործ կվերանայվի

Առաջիկայում կվերանայվի հինգ աղմկահարույց քրեական գործ՝ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի, քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ այդ կապակցությամբ համաձայնագիր են կնքել:

Նկատենք, որ քրեական գործերը վերաբերում են տարբեր տարիներին զինծառայողներ Տիգրան Օհանջանյանի, Վալերիկ Մուրադյանի, Սուրեն Արամյանի, Արման Հակոբյանի մահվան դեպքերին, ինչպես նաև Մատաղիսի զորամասում կատարվածին։ Այս քրեական գործերը վերանայելու պահանջով մահացած զինծառայողների սևազգեստ մայրերը երկար տարիներ բողոքի ակցիա են իրականցրել։

Մանրամասն՝ տեսանյութում։

https://www.facebook.com/armgovernment/videos/552193665271629/

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ