fbpx
Հասարակություն

Զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացածների նախագիծը դրական եզրակացություն ստացավ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց համաներում տալու մասին նախագծին:

Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը հայտնել է, որ առաջարկվում է համաներումը հայտարարել այն անձանց նկատմամբ, ում 27 տարին լրացել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը: Նա ներկայացրել է նաև, թե ում նկատմամբ չի կարող տարածվել համաներումը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ